Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ԱԼՖԱ ֆան ակումբի հիմնադիր անդամ Դավիթ Վահրադյանը հայտարարեց․
«Մոտ մեկ ամիս առաջ ՈւԵՖԱ-ն նամակ է գրել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդեռացիային, որ Հայաստանի բարձրագույն խմբի թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում։ Ֆեդեռացիան ստանալով այդ նամակը, ոչ թե կտրականապես այդ խնդիրը լուծեց, այլ ընդամենը ակումբի ղեկավարությանը կանչել են իրենց մոտ հանդիպման, նշել են, որ օտարազգի ֆուտբոլիստները զբաղվում են պայմանավորված խաղերով և հեռացրել նրան։ Դա, մեր կարծիքով, ընդհանրապես խնդրի լուծում չի, այս խնդիրը ունի հիմքային մեծ լուծումներ։ Եթե մի թիմ զբաղվում է պայմանավորված խաղ կազմակերպելով, դա գալիս է ղեկավարությունից և մեծ միտում կա, որ ֆեդեռացիան տեղյակ է այդ մասին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը